Անձնական խուզարկությամբ Նարեկ Մալյանի մոտ զենք, այլ ապօրինի իրեր չեն հայտնաբերվել․ Ռուբեն Մելիքյան
Հասարակական գործիչ, «ՎԵՏՕ» շարժման ղեկավար Նարեկ Մալյանի պաշտպանությունը ստանձնած Ռուբեն Մելիքյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ Նարեկ Մալյանի անձնական խուզարկությամբ զենք, այլ ապօրինի իրեր չեն հայտնաբերվել։
«Նարեկ Մալյանի մոտ եմ Ոստիկանությունում։
Ժամը 13:30-ի սահմաններում բերման է ենթարկվել (դիմակավորված աշխատակիցների կողմից, ձեռնաշղթաներով, «ասֆալտին փռելու» եղանակով) ապօրինի զենք պահելու կասկածով։
Անձնական խուզարկությամբ զենք, այլ ապօրինի իրեր չեն հայտնաբերվել։
Սպասում ենք հետագա ընթացակարգին»։
Հիշեցնենք, որ Ոստիկանության տարածած տեղեկատվության համաձայն՝ Նարեկ Մալյանը բերման է ենթարկվել ապօրինի զենք-զինամթերք պահելու կամ կրելու կասկածանքով։