Մալյանին բերման են ենթարկել ապօրինի զենք-զինամթերք պահելու կամ կրելու կասկածանքով. ուղիղ միացում Ոստիկանության 6-րդ վարչությունից
Հասարակական գործիչ, ՎԵՏՕ շարժման նախաձեռնող Նարեկ Մալյանը այս պահին գտնվում է ոստիկանության 6-րդ վարչությունում։ Նա բերման է ենթարկվել ապօրինի զենք-զինամթերք պահելու կամ կրելու կասկածանքով։
Այս առնչությամբ, ոստիկանության տարածած հայտարարության մեջ ասվում է.
«Համացանցում տեղեկատվություն է տարածվել, որ ոստիկանության ծառայողները բերման են ենթարկել Նարեկ Մալյանին: Տեղեկատվությունը հաստատում ենք. Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները Նարեկ Մալյանին բերման են ենթարկել ապօրինի զենք-զինամթերք պահելու կամ կրելու կասկածանքով»։