Ինչպե՞ս է փոխանցվում մահացու կորոնավիրուսը. նոր մանրամասներ
Բժիշկներն ու մասնագետները նշել են նոր մանրամասներ, թե ինչպես է տարածվում նոր տեսակի մահացու կորոնավիրուսը: Այս մասին տեղեկանում ենք Ntv.ru կայքից:
Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ կորոնավիրուսը կարող է տարածվել նաև աչքի միջոցով. եթե վիրուսը հայտնվում է մաշկին, ապա ձեռքերն աչքերին տանելով վիրուսն անցնում է մարդու օրգանիզմ: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ այն փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով:
Ընդգծենք նաև, որ վիրուսի դեմ պայքարելու համար պետք է կրել դիմակ ու հաճախակի լվանալ ձեռքերը: