Բարտոմեուն խոսել է Մեսսիի կարիերայի ավարտի մասին
Կատալոնական «Բարսելոնայի» նախագահ Ժոզեֆ Բարտոմեուն խոսել է թիմի ավագ և առաջատար Լիոնել Մեսիի կարիերայի ավարտի մասին: Այս մասին տեղեկանում ենք Sports.ru կայքից:
Նա մասնավորապես նշել է. «Նա Բարսելոնայում կդադարի խաղալ այն պահից սկսած,երբ կցանկանա: Նրա և թիմի հարաբերությունները հավիտյան են: Նա դեռ ունի բավականաչափ ներուժ այստեղ խաղալու համար:
Լեո Մեսսին այստեղ կմնա դեռ որոշ ժամանակ»: