Հայկական բանակի կազմավորման օրվա առիթով Փաշինյանն այցելել է «Եռաբլուր» (տեսանյութ)
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հայկական բանակի կազմավորման օրվա առիթով, այցելել է «Եռաբլուր» պանթեոն:
«Հայկական բանակի օրվա կապակցությամբ այցելել ենք «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու Հայրենիքի անկախության համար իրենց կյանքը զոհաբերած հայորդիների հիշատակին»,-գրել է ֆեյսբուքյան իր էջում Փաշինյանը: