Խաղաղ ծառայություն ու բարի վերադարձ, զինվոր (լուսանկարներ)
Այսօր Հայոց բանակը 28 տարեկան է:
Ազգային պետության անկախության պահպանման երաշխիքը մարտունակ բանակի ստեղծումն է: Հայոց ազգային բանակը ծնունդ առավ 20-րդ դարի վերջին. 1988թ. փետրվարի 20-ը դարձավ սկզբնակետը:
Ազատության հրապարակում սկիզբ դրած ազատագրական պայքարն էլ ընդլայնեց իր գործողություններն ու դրեց Հայոց բանակի հիմքը:
1992–1993թթ. երկրապահ կամավորական ջոկատների և բանակ զորակոչված զինակոչիկների միավորումով ստեղծվեց բանակ։
1992 թվականի հունվարի 28-ին էլ կառավարությունն ընդունեց «ՀՀ պաշտպանության նախարարության մասին» պատմական որոշումը։ Հենց այս փաստաթուղթն էլ ազդարարեց ազգային բանակի ստեղծման սկիզբը։
Իրականում, սա ոչ միայն բանակում ծառայողների ու արդեն ծառայածների, այլև ամբողջ ազգի տոնն է:
NEWSPRESS.am-ը շնորհավորում է բոլորին` բանակի կազմավորման օրվա առթիվ:
Մեր սահմաններն ու անվտանգությունը հսկող զինվորներին մաղթում ենք քաջառողջություն, խաղաղ ծառայություն ու բարի վերադարձ ընտանիք:
Շնորհավոր տոնդ, Հայոց բանակ: