Էդինսոն Կավանին Մադրիդի «Ատլետիկոյի» հետ կկնքի 2,5 տարվա պայմանագիր
« ՊՍԺ»-ի ուրուգվայցի հարձակվող Էդինսոն Կավանին մոտ է Ատլետիկո «Մադրիդ» տեղափոխությանը։ Այս մասին տեղեկանում ենք Sports.ru կայքից։
32-ամյա հարձակվողի գործակալը Մադրիդում է, որպեսզի համաձայնեցվի տրանսֆերը։ Կավանին ու մադրիդյան թիմը կկնքեն 2,5 տարվա պայմանագիր, որը կարող են երկարաձգել ևս 1 տարով։
Մադրիդյան թիմը Կավանիի համար կվճարի 15+3 միլիոն եվրո գումար։