Արցախում հրազենային վիրավորում ստացած զինծառայողը տեղափոխվել է Երեւան. նրա վիճակը ծանր է (տեսանյութ)
Վիրավոր զինծառայող, շարքային Հենրի-Հայկ Սիմոնի Զաքարեանը տեղափոխվել է Երեւան: Այս մասին այսօր` հունվարի 27-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը:
«Նա տեղափոխվել է Երեւան, դեռ վիրահատական միջամտություն որպես այդպիսին երկրորդը չենք արել, դրա անհրաժեշտությունը չկա, սպասում ենք, որ զարգացման դինամիկայից ելնելով արդեն բժիշկները որոշում կայացնեն հետագա անելիքների վերաբերյալ: Նրա վիճակը շարունակում է մնալ ծանր»,-ասաց նա:
Տեսանյութը՝ News.am-ի