Գարեգին Բ-ն Մայր Աթոռում ընդունել է ԲԴԽ նախագահին
Հունվարի 27-ին Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանին:
«Մաղթեցինք, որ Աստված զորավիգ լինի նրան և Բարձրագույն դատական խորհրդի անդամներին արդարադատության հաստատման դժվարին առաքելությունն իրականացնելու գործում:
Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց նաև ժողովրդավար պետություն կառուցելու ճանապարհին արդար դատավորների և անաչառ, անկախ դատական համակարգ ունենալու կարևորությանը»,- ասվում է կաթողիկոսի ֆեյսբուքյան էջում: