Հանգչիր խաղաղությամբ, լեգենդ․․․ Կրիշտիանու Ռոնալդու

Թուրինի «Յուվենտուս»-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն նույնպես անդրադարձել է աշխարհահռչակ բասկետբոլիստ Կոբի Բրայանտի մահվանը։
Այս մասին տեղեկանում ենք Sports.ru կայքից։ Նա մասնավորապես նշել է․
«Շատ տխուր է իմանալ Կոբիի և իր դստեր՝ Ջանիի մահվան ողբերգական լուրը։ Կոբին իսկական լեգենդ էր, որով շատերն էին ոգեշնչվել։ Ես ցավակցում եմ նրա ընտանիքին, ընկերներին և վթարի արդյունքում բոլոր մահացածների ընտանիքներին։ Հանգչիր խաղաղությամբ, լեգենդ»։