Ուկրաինայում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը
Ուկրաինան նշում է, որ երկրում գրանցվել է նոր տեսակի կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը։ Այս մասին տեղեկանում ենք Gazeta.ru կայքից։
Նշվում է, որ դեպքը գրանցվել է Կիևում։
Ընդգծենք, որ Չինաստանում վիրուսով հիվանդների թիվը կազմում է 2700 մարդ։ Այս պահի դրությամբ կա 80 զոհ։
Հիշեցնենք, որ վիրուսի տարածման դեպք այսօր գրանցվել էր նաև Ռուսաստանում։