Արսեն Բաբայանի գործով երբևէ կայացվելիք որևէ մեղադրական դատական ակտ այսօր դարձավ, քաղաքական հետապնդման դրսևորում, շանս չունի «կենդանի» մնալու ՄԻԵԴ-ում. Վարոսյան
Փաստաբան Երվանդ Վարոսյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ այսօր հնչեցրած այն կարծիքին, որ ՍԴ նախագահի ընտրությունն ԱԺ-ում տեղի է ունեցել կեղծիքով, կեղծ ընտրություն է եղել:
Նա, մասնավորապես, գրել է..
«Արսեն Բաբայանի գործով երբևէ կայացվելիք որևէ մեղադրական դատական ակտ այսօր դարձավ ապօրինի, քաղաքական հետապնդման դրսևորում, շանս չունի «կենդանի» մնալու Մարդու իրավունքների եվրոպական դատարանում։
Շնորհավորում եմ Արսեն Բաբայանին, ինչպես նաև այդ գործով մյուս (նաև ենթադրյալ) մեղադրյալներին»,- ասված է գրառման մեջ։