Կկարոտենք քեզ, Կոբի․․․․Հենրիխ Մխիթարյանը գրառում է կատարել Կոբի Բրայանտի մահվան կապակցությամբ
Այսօրվա բոլոր լրատվական պարբերականների առաջին էջերին լեգենդար բասկետբոլիստ Կոբի Բրայանտի մահվան լուրն է։
Աշխարհահռչակ մարզիկի մահվանն անդրադառնում են սպորտային աշխարհի տարբեր աստղեր։ Բրայանտի մահվանն անդրադարձել է նաև հայազգի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը, ով գրառում է կատարել ու նշել․
«Սա տխուր է պահ է ամբողջ մարզաշխարհի համար: Դու շատ մարզիկների համար եղել ես ոգեշնչման աղբյուր, կուռք և հավիտենական հաղթող: Կկարոտենք քեզ, Կոբի»։