Հենրիկ Հարթենյանն ավագանու մանդատը վայր կդնի
Երևանի ավագանու անդամ Հենրիկ Հարթենյանը մանդատը վայր կդնի: Այս մասին որոշում է կայացվել Երևանի ավագանու իշխանական խմբակցությունն արտահերթ նիստում:
Հիշեցնենք, որ երեկ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Հենրիկ Հարթենյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել էր Հրայր Թովմասյանի դստեր՝ Սառա Թովմասյանի ֆեյսբուքյան էջի լուսանկարը և կից գրել.
«Հ. Թովմասյանի աղջկա ֆբնա, ձեզ տեսնեմ ժողովուրդ ջան»: