«Միլանն» ու «Յուվենտուսը» պատրաստվում են ֆուտբոլիստների փոխանակում իրականացնել
Իտալական Sky Sports-ի հանրահայտ լրագրող Ջանլուկա դի Մարցիոն հայտնում է, որ «Յուվենտուսն» ու «Միլանը» քննարկում են ֆուտվբոլիստների փոխանակման տարբերակ։ Խոսքը Բերնարդեսկի-Պակետա փոխանակման մասին է։
Փոխանակման միակ խնդիրը Բերնարդեսկիի աշխատավարձն է, որ ավելի շատ է, քան բրազիլացունը։
Այս փաստը փոխանակումից հետ է պահում միլանյան թիմի ղեկավարներին, ովքեր այս պահին չեն կարող թիմ հրավիրել բարձր աշխատավարձ ստացող ֆուտբոլիստի։