«Տոտենհեմն» ու «Ինտերը» համաձայնեցրին Քրիստիան Էրիկսենի տրանսֆերը
Լոնդոնի «Տոտենհեմի» կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենը կդառնա «Ինտերի» ֆուտբոլիստ։ Այս մասին տեղեկանում ենք Sports.ru կայքից։
Ակումբները համաձայնեցրել է Էրիկսենի տրանսֆերը և լոնդոնյան ակումբը կստանա 20 միլիոն եվրո, որից 2 միլիոն եվրո կվճարի «Այաքսին»։ Էրիկսենը մեկնել է Միլան, որպեսզի այսօր բուժզննում անցնի։
Նշվում է նաև, որ Էրիկսենը տարեկան միլանյան ակումբում կվաստակի 10 միլիոն եվրո աշխատավարձ։