Կորոնավիրուսի պատճառով Մոնղոլիան Չինաստանի հետ փակում է սահմանը
Մոնղոլիայի իշխանությունները որոշել են փակել սահմանը Չինաստանի հետ՝ նոր տեսակի կորոնավիրուսի պատճառով։ Այս մասին տեղեկանում ենք Gazeta.ru կայքից։
2 երկրների սահմանը կփավի այսօրվանից, սակայն անհայտ է, թե որքան ժամանակով։ Մոնղոլիայում կփակվեն բոլոր կրթական կենտրոնները մինչև այս տարվա մարտի 2-ը։
Ընդգծենք, որ կորոնավիրուսով վարակման մեկ դեպք արդեն իսկ արձանագրվել է Ռուսաստանում։ Ընդհանուր առմամբ Չինաստանում մահացել է 80 մարդ։