Ռուսաստանում կորոնավիրուսով հիվանդ մարդ է հոսպիտալացվել
Ռուսաստանում հոսպիտալացվել է մեկ մարդ, ով վերջերս Ասիայում ճանապարհորդելիս է եղել։ Նրա մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս։ Այս մասին տեղեկանում ենք Gazeta.ru կայքից։
Հիվանդանոցում 36-ամյա բնակչի մոտ հայտնաբերել են վիրուսն ու նշել, որ նա ամենայն հավանականությամբ վարակվել է հունվարի 21-ին։
Այս պահի դրությամբ Չինաստանում կորոնավիրուսով վարակված կա 2744 մարդ։ Մահացել է 80-ը։