Երկրաշարժի հետևանքով Թուրքիայում զոհերի թիվը հասել է 39-ի
Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 39-ի։ Այս մասին տեղեկանում ենք Gazeta.ru կայքից։
Նշվում է, որ վիրավոր 1607 քաղաքացիներից 1516-ը հոսպիտալացվել են։ Այսօր առավոտյան փլատակների տակից դուրս է բերվել 39-րդ զոհի մարմինը։ 2 մարդ գտնվում են փլատակների տակ։ Որոնողափրկարարական աշխատանքները դեռ շարունակվում են։
Հիշեցնենք, որ հունվարի 25-ին տեղի ունեցավ 6,8 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ։