Ուղղաթիռի վթարից մահացել է լեգենդար բասկետբոլիստ Կոբի Բրայանտը
Կալիֆոռնիայում ուղղաթիռի վթարից մահացել է լեգենդար բասկետբոլիստ Կոբի Բրայանտը: Այս մասին տեղեկանում ենք Gazeta.ru կայքից:
Ուղղաթիռը եղել է Բրայանտի հիմնական փոխադրամիջոցը: Վթարի պահին ուղղաթիռում եղել է բասկետբոլիստը, իր դուստրն ու ևս 7 հոգի:
Բոլոր ուղևորները մահացել են:
Նախնական տվյալներով վթարի պատճառը եղել է եղանակային վատ պայմանները: Բրայանտը 41 տարեկան էր: