Հրայր Թովմասյանի ակնկալած արժանահավատ փաստը կհրապարակեմ. Ես չէի ուզում՝ դուք ստիպեցիք. Նիկոլ Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Հրայր Թովմասյանի հայտարարությանը.
«Երեւան հասնեմ՝ Հրայր Թովմասյանի ակնկալած օբյեկտիվ, արժանահավատ փաստը կհրապարակեմ (փաստը պարզապես հիմա հետս չէ, այլ Երեւանում)։
Միայն խնդրում եմ՝ ինձ չմեղադրեք անհամաչափ ուժեղ հակահարված տալու մեջ:
Ես չէի ուզում՝ դուք ստիպեցիք»: