Համերգն առանց տեղական «իշխանիկների»․ «Հրապարակ» Գնել Սանոսյանը «գովերգում» է, իսկ իր տեղակալը համարում է միջազգային մեքենայությունների հեղինակ․ «Ժողովուրդ»Ոչ մի բովանդակային հայտարարություն կամ մեկնաբանություն. «Փաստ»Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել․ «Հրապարակ» Տավուշի համար ճակատագրական պահին դատախազը լքում է պաշտոնը․ «Ժողովուրդ»Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ» Իշխանությունը փորձում է պառակտել շարժումը․ յուրիկների պակաս չի զգացվում․ «Հրապարակ» 36 կգ ոսկու և 293 միլիոն ռուբլու անհետացման գործով վկայի կարգավիճակում դատավոր է հարցաքննվել․ «Ժողովուրդ»Տա­վու­շը կա­րող է լի­նել նոր սկզբի... մեկ­նար­կը. «Փաստ»Զելենսկին հերթական անգամ կոպիտ կերպով է դիմել իր երկրի դաշնակիցներինՉարենցավանում անչափահասների միջև տեղի ունեցած վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, կա վիրավոր Իրաքի շիաները կվերսկսեն հարձակումները ամերիկյան զորքերի դեմՓաշինյանը թույլ տվեց ծայրահեղ վտանգավոր դիվանագիտական սխալ, հայտարարեց՝ Ռուսաստանը մեր հարևանը չէ․ Առաքելյան «Պատրաստ ենք քայլեր ձեռնարկել, որ «ադրբեջանական գյուղերում» ապրելը հնարավոր դառնա»․ Փաշինյան «Մալաթիա» տոնավաճառում բռնկված հրդեհից տուժել են ավտոպահեստամասերի վաճառքի տաղավարն ու կից պահեստը Ամերիկյան կոալիցիայի կործանիչը Սիրիայում ռազմական կայան է ոչնչացրելԸստ Փաշինյանի՝ ով դեմ է Տավուշի գյուղերի հանձնմանը, ռուսական շպիոն է, ով կողմ՝ հայրենասեր․ Ստեփան Դանիելյան ԼՂ-ի հայերի վերադարձն իրատեսական չէ. ՀՀ-ն ԼՂ-ի համար պատերազմ չի սկսելու. Փաշինյան (տեսանյութ) ՀՀ-ն ձեռք է բերում Ադրբեջանի գնած սպառազինության 15-20%-ը, չունենք համոզմունք, որ չեն հարձակվի (տեսանյութ) ՀՀ-ն երբեք էլ Արևմուտքից հեռու չի եղել, որ հիմա մոտենա, ոչ մի անկանխատեսելի բան տեղի չի ունենում Փաշինյանը հարցազրույց է տալիս բրիտանական լրատվամիջոցներին․ ՈՒՂԻՂ Կիրանցի ճանապարհը փակած բնակիչները խարույկ են վառել ու գիշերելու են այնտեղ (տեսանյութ) Ավարտվել է Գրիգորյանի հանդիպումը Տավուշի մարզի վարչական շրջանների ներկայացուցիչների հետ․ մանրամասներ Փաշինյանը փայլուն է տիրապետում հերթական խայտառակ պարտությունը հաղթանակ ներկայացնելու արվեստին Նախագահը «պաշտպանել է» Փաշինյանին ու վստահեցրել, որ նա ՀՀ-ից «մեկ միլիմետր չի զիջի» Սահմանազատման գործընթացի գործնական փուլում ենք,կարևոր է անվտանգային ռիսկերը նվազեցնելու տեսանկյունից Խաղաղապահները ուղևորվել են Գորիսի և Սիսիանի ժամանակավոր տեղակայման վայրեր․ փակման աշխատանքներ են Ինչ արել է՝ ՀԱՊԿ-ն է արել՝ իր հայտարարություններով, գործողություններով ու անգործությամբ․ Փաշինյան Էրդողանը Աթաթուրքի ծրագիրն է առաջ տանում, «Զանգեզուրի միջանցքը» նրանց պետական քաղաքականությունն է (տեսանյութ) ՄԹ պաշտպանական գծով կցորդի տեղակալը ԵՄ դիտորդների հետ Խաչիկ համայնքում է ՊՆ-ն պաշտոնապես հայտարարում է՝ Տավուշում ականազերծում և պայթեցումներ են լինելու․ մանրամասներ Վրաստանը ողջունում է ՀՀ և Ադրբեջանի՝ սահմանազատման հարցում ձեռք բերված պայմանավորվածությունները ՀՀ-ն պատրաստ է զորքերը միակողմանի հետ քաշել`անկախ Բաքվի գործողություններից. Փաշինյանի աշխատակազմ ՀՀ-ն չի դիմադրում Թուրքիայի դեմ, վերջինիս կհաջողվի մեծացնել իր ազդեցությունը Հարավային Կովկասում (տեսանյութ)
Սահմանազատման շուրջ իրավիճակը հնարավոր է դարձել ՀՀ կողմից Ադրբեջանի սահմանների ճանաչումից հետո
«Այսօր էլ ենք Ոսկեպարում գիշերելու, գործընթացն ավելի մեծ թափ է առնելու, կտեսնե'ք». Սուրեն Պետրոսյան (տեսանյութ) ԼՂ-ից խաղաղապահների դուրս գալը համապատասխանում է տարածաշրջանում ստեղծված իրողություններին․ Պեսկով Ադրբեջանը ոչնչացրել է օկուպացված Շուշիի Ղազանչեցոց գերեզմանոցը «Հեզբոլլահ»-ը խոցել է իսրայելական «Հերմես 450» անօդաչու թռչող սարքԱկնհայտ է, որ այսպես կոչված «Խեյրիմլի» գյուղանունը չունի ադրբեջանական ծագում․ Ոսկանյան Միրզոյանն ու Կլաարը անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների զարգացումներին Կապանում 35-ամյա տղամարդը սպանել է 63-ամյա տղամարդուն, ապա դիակը այրել և թաղել իր այգում (տեսանյութ) Փաշինյանը Նարեկ Մկրտչյանին Սաուդյան Արաբիա է գործուղել Ռուս խաղաղապահների շարասյունը Լեռնային Ղարաբաղից շարժվել է Հայաստան Հորդորում ենք դադարեցնել անվայել և պախարակելի գործելաոճը, որը ատելություն է սերմանում
Փաշինյանն ու Տոյվո Կլաարն անդրադարձել են Տավուշի մարզում սահմանազատման գործընթացին
Ապրիլի 24-ին Մետրոպոլիտենը աշխատանքը կիրականացնի արտակարգ ռեժիմով, ժամային փոփոխություններ կլինենԱպրիլի 23-ին կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումըՀայտարարում ենք և զգուշացնում Նիկոլ Փաշինյանին․ հայտարարություն
Ոսկեպարի եկեղեցին մնալու է Հայաստանի տարածքում․ փոխվարչապետի գրասենյակ
Հասարակություն

Պարոն Փաշինյան, ձեզ մոլորեցնում են՝ ասելով իբր ավիացիայի ոլորտում հաջողություններ կան․ Նավիկ Խաչատրյան

Ավիացիոն խորհրդատու Նավիկ Խաչատրյանն անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի ասուլիսին, ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հարգելի պարոն Փաշինյան, ուշադիր հետևում էի ձեր մամուլի ասուլիսին, մասնավորապես, ավիացիայի մասին հարցին, որը դուք ինքներդ բարձրացրեցիք։

Հերթական անգամ պետք է նշեմ իմ կարծիքը, որ ձեզ մոլորեցնում են՝ ասելով իբր այս ոլորտում հաջողություններ կան…Ես 20 տարվա ավիացիոն ստաժ ունեմ, բազմաթիվ ավիացիոն ուսուցման վկայագրեր, երբեք չեմ աշխատել պետական սեկտորում, վերջին 5 տարում էլ ընդհանրապես չեմ աշխատում։ Հեղափոխությունից հետո ձեզ բազմիցս դիմեցի, որ ընդունեք, բայց դուք ինձ ընդունելու ժամանակ այդպես էլ չգտաք։ Ես չեմ կիսում ձեր այն միտքը, որ Ryanair-ի մուտքը Հայաստան մեծ հաջողություն է, ամենևին, ավիացիայում կա հստակ հերթականություն`սկզբից երկրում դրոշակակիր ավիաընկերություն ստեղծել և շահագործել, նոր ստեղծել լոուքոսթեր`մասնավոր, բայց վերահսկելի։

Լոուքոսթերների մուտքը Հայաստան ամբողջությամբ չեզոքացրեց տեղական փոխադրող ստեղծելու գաղափարը, և դրա կայանալը`հնարավոր ներդրողների համար ավելի ռիսկային դարձավ նման ծրագիրի իրականացումը, երբ ուզես թե չուզես պետք է հաշվարկես լոուքոսթրների մարկետինգային խաղերով ներկայացվող էժան գները և ստանդարտ փոխադրողի գները համադրես դրանց հետ։ Երևանից դեպի Հռոմ 50$-ով թռչելը և սուրճ խմելը նույնպես համարում եմ մոլորություն, որովհետև 1 ուղևորին Հռոմ տեղափոխելու միայն ինքնարժեքը կազմում է 175$…Մասնագետ հին ավիացիոն կադրերի մեծամասնության հեռանալը ՔԱԿ-ից, և դա ողջունելը ու դրական լույսի տակ ներկայացնելը նույնպես համարում եմ մոլորություն, որովհետև ՔԱԿ-ի հիմնական և կարևորագույն գործառույթը թռիչքային անվտանգության նկատմամբ վերահսկողությունն է և ոչ կոմերցիոն բանակցություններին մասնակցելը։

Այո, որոշ սխալներ եղել են և դրանք շտկվել են, բայց դա ամենօրյա գործ է, մշտապես վերահսկել փաստաթղթերը, եթե ՔԱԿ-ի առաջ ճիշտ խնդիրներ դրվեն`մանրամասն ուսումնասիրել տեղական փոխադրողների թռիչքային փաստաթղթավորումը, անվտանգության նորմատիվները, և դա արվեր 2 տարի առաջվանից սկսած, ապա Աֆրիկայում թռչող օդանավերին հիմա չէիք փնովի, թերությունները վաղուց կհայտնաբերվեին։ Ասեմ, որ հենց այստեղ է ավիացիան հանդես գալիս որպես բիզնես․ որտեղ հարկերը քիչ են, բիզնես գնում է այնտեղ։ Աշխարհի լավագույն ավիաընկերությունները հիմա թռչում են այնտեղ․ հիմա առաջվա Աֆրիկան չկա։ Հայաստանում դեռևս կան ավիացիոն մասնագետներ, ովքեր ունակ են շահագործելու տեղական փոխադրողներ, պետք չի և ճիշտ չի բոլորին մի շղարշով չափել և հներին փնովել, հիմնվելով իրենց հասցեին անհիմն և կեղծ աղբյուրներից ստացված հերյուրանքների վրա։ Ryanair-ի և մյուս Եվրոպական լոուքոսթերների բերելը առանց սուբսիդավորման անհնար է`ինչքան էլ, որ հայտարարվի, որ բյուջեից գումարներ չեն տրվում։ Միևնույն է ինչ-որ գրանտներ և օդանավակայանային այլ անուղղակի սուբսիդիաներ տրամադրվում են։

Ryanair-ը հաջողությամբ թռչում է Եվրոպայում, միայն երկրորդային օդանավակայաններում, ստանում է անուղղակի սուբսիդավորում, թռիչքների տևողությունը`1-ից 1,5 ժամ է, իսկ դեպի Երևան չվերթերը 3,5-ից 4 ժամ են`ինչ-որ մեկը պետք է Ryanair-ի կորուստների հետ կապված հավելյալ ծախսերը փոխհատուցի…

Հաջորդ կարևոր թեման`ռուսական փոխադրողները տիրապետում են հայկական ուղևորափոխադումների շուկայի մոտ 70%-ին, իսկ իրենց օդանավակայանների սակագները և նավիգացիայի սակագները իրենց փոխադրողների համար մոտ 2-3 անգամ ավելի էժան են, քան ՀՀ-ում գրանցվածներինը։ Այս թեմայով պետք է զբաղվեր ՔԱԿ-ը անցած 2 տարվա մեջ, և եթե հասներ արդյունքի, ես էլ կծափահարեի։ Տաթևիկը լավ անգլերեն գիտի և ազնիվ, ավյունով լցված երիտասարդ է, բայց իրեն չգիտեմ ինչու նշանակել եք անվտանգության վրա վերահսկողություն ապահովող կառույցի ղեկավար, ըստ իս սա ոչ մի պարագայում չի կարող համարվել արդյունավետ որոշում»։