Փետրվարին Երկիր մոլորակի կողքով պոտենցիալ վտանգավոր աստերոիդ կանցնի
NASA-ի տիեզերական գործակալությունը նախազգուշացրել է, որ 163373 համարի աստերոիդը փետրվարին կանցնի Երկիր մոլորակի կողքով, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
Ըստ NASA-ի հրապարակած տվյալների աստերոիդը Երկիր մոլորակի հետ ամենամոտ հեռավորության վրա կգտնվի փետրվարի 15-ին: Ենթադրվում է, որ հեռավորությունը15 անգամ ավելին է լինելու, քան մոլորակի հեռավորությունը Լուսնից։
Այս աստերոիդը հայտնաբերվել է 1995 թվականի հոկտեմբերի 23-ին: Այն դասվում է «Ապոլոնների» խմբին, որոնց թռիչքային ուղիները հատում են Երկրի ուղեծիրը, այդ իսկ պատճառով համարվում են պոտենցիալ վտանգավոր: