Հայաստանում ՀՅԴ-ի քաղաքական ապագան ուղղակի շատ մշուշոտ կդառնա. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
Հայաստանի կառավարության եւ ՀՅԴ-ի միջեւ հակադրություն չկա, եթե կա հակադրություն, ապա Դաշնակցության մի հատվածի եւ ԿԳՄՍ նախարարության միջեւ է, որոնք նախկին իշխանությունների, եւ նախկին կոռումպացված համակարգի հետ ունեցել են որոշակի առնչություններ։ Այդ մասին այսօր՝ հունվարի 25-ին, Սյունիքի մարզկենտրոն Կապան քաղաքում հրավիրած իր ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։