Ուկրաինական ինքնաթիռը խոցած մարդը գտնվում է բանտում․ Իրանի արտգործնախարարություն
Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջաֆադ Զարիֆը հայտնում է, որ այն մարդը, ում գործողությունների պատճառով վթարի ենթարկվեց ուկրաինական ինքնաթիռը, գտնվում է բանտում։ Այս մասին տեղեկանում ենք Gazeta.ru կայքից։
Նա մասնավորապես նշել է․ «Մարդը, ով սխալմամբ Իրանում խոցել է ուկրաինական ինքնաթիռը, այս պահին գտնվում է բանտում»։
Հիշեցնենք, որ հունվարի 8-ին Թեհրանից Կիև թռչող ինքնաթիռը վթարի ենթարկվեց և զոհվեց 176 մարդ։