Ուժգին երկրաշարժ Թուրքիայում․ կա 22 զոհ և մոտ 1000 վիրավոր
Ուժգին երկրաշարժ է գրանցվել Թուրքիայում, ինչի հետևանքով կան զոհեր։ Այս մասին տեղեկանում ենք Gazeta.ru կայքից։
Երկրաշարժը գրանցվել է Թուրքիայի Մալաթիա և Էլյազիգ նահանգներում։ Ուրբաթ երեկոյան գրանցված երկրաշարժը Սիվրեջե քաղաքում կազմել է 6,8 մագնիտուդ։ Այս պահի դրությամբ կա 22 զոհ և մոտ 1000 վիրավոր։
Քանդվել են բազմաթիվ շինություններ։