Աշխարհը սպասում է Դոնբասում կրակի դադարեցմանը. Վլադիմիր Զելենսկի
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նշել է, որ Դոնբասում պատերազմի դադարեցումը պետք է ոչ միայն իրենց, Ռուսաստանին ու Եվրամիությանը, այլև ամբողջ աշխարհին: Այս մասին տեղեկանում ենք Gazeta.ru կայքից:
Զելենսկին նշել է, որ ինքն ունի այն տպավորությունը,որ ամբողջ աշխարհը սպասում է Դոնբասում կրակի դադարեցմանը:
Ընդգծենք նաև, որ Մոսկվան ու Կիևը քայլեր են ձեռնարկում հակամարտության խաղաղ ու վերջնական կարգավորման համար: