Բերման ենթարկվածի մեքենայում «Մակարով» է հայտնաբերվել․ երիտասարդը ձերբակալվել է (տեսանյութ)

Այս թեմայով
- Դատապարտյալը, գտնվելով ԲԿ-ում, ձեռք է բերել թմրամիջոց. քրգործից անջատված մասով նախաքննությունն ավարտվել է
- Մետրոպոլիտենի պահպանության բաժնի ծառայողները ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել
- ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը հայտնաբերել է ավելի քան 0,5 կգ «ափիոն» տեսակի թմրամիջոց
- Կանխվել է առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների ներթափանցումը «Սեւան» ՔԿՀ
Հունվարի 23-ին ոստիկանության Արարատի բաժնի ծառայողները Տափերական գյուղում հայտնաբերել ու, մեքենայով հանդերձ, հիմնավոր կասկածանքով բաժին բերման են ենթարկել Նոր Ուղի գյուղի բնակիչ, 24-ամյա մի երիտասարդի։
Մեքենայի զննությամբ հայտնաբերվեց գորածարանային համարով «Մակարով» ատրճանակ, ինչպես և թղթով փաթեթավորված մարիխուանայի նմանվող դեղնականաչավուն զանգված՝ 5 գրամից ավելի քաշով։
Բերման ենթարկվածի հայտնածով՝ դեղնականաչավուն զանգվածը թմրամիջոց է։
Ատրճանակի վերաբերյալ երիտասարդը որևէ հայտարարություն չի արել։ Նշանակվել են դատաձգաբանական ու դատաքիմիական փորձաքննություններ։
Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։
Բերման ենթարկվածը ձերբակալվել է։