Հարգելի պատգամավորներ, դուք ի՞նչ գործ ունեք դպրոցների կառավարման խորհուրդներում․ ո՞ր «իշխանիկին» եք ծառայում․ Անի Սամսոնյանը՝ իմքայլականներին (տեսանյութ)
Ես ուսումնասիրել եմ Երևանի դպրոցների կառավարման խորհուրդների կազմը և ապշել եմ։ Այս մասին Ազգային ժողովում հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը։ Նա պարզել է, որ այս 2 տարվա ընթացքում խորհրդի կազմում ներառվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամներ, որոշ պատգամավորներ ու պատգամավորնեի օգնականներ, ինչպես նաև Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամներ։
Անի Սամսոնյանը հիշեցրեց ԱԺ-ում գտնվող ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին, որ նախարար դառնալուց առաջ նա միշտ դեմ է եղել դպրոցների կառավարման խորհուրդների կուսակցականացմանը։
«Հիմա ինչպե՞ս հասկանանք Ձեր այդ քայլը։ Միայն թե չասեք, որ Դուք նախկինների պես չեք, դուք ուրիշ եք, որովհետև կուսակցականը մնում է կուսակցական, քաղաքականը՝ քաղաքական բոլոր իշխանությունների դեպքում»,- ասաց Սամսոնյանը։
Նա հարցով դիմեց իմքայլականներին և նախարարներին, թե ինչ գործ ունեն կուսակցության ակտիվիստները դպրոցում։ Անի Սամսոնյանը դիմելով կոնկրետ պտգամավորների՝ հարց ուղղեց նրանց։
«Հարգելի ԱԺ պատգամավորներ, դուք ի՞նչ գործ ունեք դպրոցների կառավարման խորհուրդներում, ձեր օգնականներն ի՞նչ գործ ունեն։ Մենք փորձում ենք բուհերից դուրս քաշել կուսակցական մասնակցությունները, բայց պարզվում է՝ դուք դպրոցներում ավելի խորը արմատներ եք գցել։ Սա անթույլատերելի է»։
Մանրամասները՝ տեսանյութում