Փաշինյանը և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հանդիպել ենՏրոլեյբուսը հայտնվել էր շինարարի կողմից փողոցը լայնակի հատած խրամուղում. շինարարը կտուգանվի. ԿոստանյանՓաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր ՊուտինինՓաշինյանը ՊԵԿ նախագահի առաջին նոր տեղակալ է նշանակվել
Խոշոր ու ողբերգական վթար Սիսիան-Գորիս ավտոճանապարհին. կա 4 զոհ և տուժած (լուսանկարներ)
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը ժամանեց ԵրևանՍերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր ՊուտինինԳազայի հատվածում հրադադարի շուրջ բանակցությունները դեռ շարունակվում ենԱյսօրվանից սկսում եմ շարք, որն անվանում եմ «Զրույցներ պետության մասին»․ Փաշինյան․ մաս 1 (տեսանյութ)Եթե խաղաղություն ենք ուզում, պետք է պատրաստվենք պատերազմի․ Շառլ ՄիշելՈղբերգական դեպք՝ Սյունիքում․ հիվանդանոց տեղափոխվելիս շտապօգնության ավտոմեքենայում մահացել է Կապանի թիվ 3 միջնակարգ դպրոցի զինղեկը«Мы тут не причем»․ Մոսկվան արդեն արձագանքել է պատերազմի սկսվելու մասին Փաշինյանի հայտարարությանըԵթե պետք է պատերազմով վախեցնեն ու առանց դրա խլեն այն, ինչն ուզում են խլել պատերազմով, ապա պատերազմը միակ շանսն է. Թյուրքագետ
Շաբաթվա վերջին Բաքուն կարող է պատերազմ սկսել․ Փաշինյանը զգուշացրել է տավուշցիներին
Պետությունից մինչև ինքնապաշտպանական ջոկատներԶախարովան արձագանքել է Պուտինին նախագահ չանվանելու Գերմանիայի ԱԳՆ-ի դիրքորոշմանըԳուրգեն Արսենյանը չի ճանաչում իր գրասենյակի մոտ պայթուցիկ տեղադրելու գործով կալանավորվածներին․ մանրամասներ հարցաքննությունից․ «Ժողովուրդ»Դամասկոսի վրա իսրայելական մի քանի հրթիռ է խոցվելՀարավից հզոր ցիկլոն է ներթափանցում. սպասվում են ձյան առատ տեղումներՎարչապետի եւ ԱԺ նախագահի եղբայրները բիզնեսմեններ են. Փաշինյանը խաբել է. մաս 184. «Ժողովուրդ»Հանրահավաքը կպառակտի՞, թե՞ կմիավորի․ «Հրապարակ»Մոտ 5 միլիոն դրամ՝ օրացույցների և օրագրերի համար․ ԱԺ անհիմն գնումները 2024-ի առաջին եռամսյակում. «Ժողովուրդ»Բնակիչների հետ հանդիպում, որպես այդպիսին, չի եղել. ի՞նչ են ասել Փաշինյանին Նոյեմբերյանում. «Փաստ»Ինչ է քննարկվել ՔՊ խմբակցության փակ նիստում․ «Հրապարակ»Փաշինյանը պաշտոնա՞նկ կանի Շիրակի մարզպետին. «Ժողովուրդ»Իբր փողի խնդիր չկա, բայց գնում են թե՛ գների, թե՛ հարկերի դրույքաչափի բարձրացման ճանապարհով. «Փաստ»Ներքին գործերի նախարարությունը 89 հատ թանկարժեք ժամացույց է գնել․ «Հրապարակ»«Ամեն մարդ թող իր գործով զբաղվի. դա իր տիրույթում չէ». Փաշինյանին վրդովեցրել է Պապիկյանի ասածը. նոր մանրամասներ՝ Ոսկեպարի հանդիպումից. «Ժողովուրդ»Ռուսական և ամերիկյան քաղաքական շրջանակները՝ «Միասնություն» շարժման հավաքին. «Փաստ» ՀՀ իշխանությունները չեն պատրաստվում խզել ՌԴ-ի հետ որեւէ միջպետական պայմանագիր․ «Հրապարակ» Աննախադեպ երեւույթ «բարեգործությունների» պատմության ընթացքում. «Ժողովուրդ»Որևէ պաշտոնյա իրավասու չէ միանձնյա որոշել, թե որն է ՀՀ տարածքը. ի՞նչ էր անում «Հայաքվեն» վտանգված գյուղերում. «Փաստ»Որպես ազգ մենք գիտակցո՞ւմ ենք, որ հենց այս պահին «քննարկում ենք» ՀՀ մաս-մաս հանձնումը թշնամուն. Ոսկանյան Բենիամին Նեթանյահուն քննադատել է արևմտյան դաշնակիցներինԿարծում եմ՝ կարող ենք դուրս գալ Ազգերի լիգայի խմբից. Հարությունյան Ըստ Փաշինյանի՝ Ոսկեպարի և Կիրանցի ներկայացուցիչները կհանդիպեն Սահմանազատման հարցով հանձնաժողովի հետ ԱՄՆ-ը մեկնաբանել է Հյուսիսային Կորեայի կողմից բալիստիկ հրթիռների հերթական արձակումըԲախշիյանը նշանակվել է Արարատի և Վայոց ձորի 1-ին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Թուրքիան պատրաստվում է Պուտինի այցին ՆԱՏՕ-ն միջնորդ չէ հայ-ադրբեջանական բանակցություններում, բայց կոչ է անում խաղաղության
Փաշինյանն ասել է՝ եթե գյուղերը չտանք, Թուրքիան Արմավիրից հարձակվելու է, Ադրբեջանը՝ Ոսկեպարից
Արագածոտնի մարզում 30-ամյա վարորդը Mercedes-ով բախվել է հողաթմբերին, հայտնվել դաշտում. կա վիրավոր Ադրբեջանը դիտավորյալ տառապանքներ է պատճառում սահմանային բնակիչներին, նրանք զրկված են անվտանգ կյանքից Արցախին առնչվող հարցերը որպես սոցիալական բաղադրիչ ներկայացնելով՝ արժեզրկում են Հայրենիքն ու ապագան Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարի հիմնանորոգման աշխատանքները մոտենում են ավարտին Նոր շրջանների վերամիավորումը հայրենիքի հետ ողբերգական ստացվեց, բայց մենք դա արեցինք․ Պուտին «Ամեն խաղ պիտի խաղանք՝ ինչպես վերջինը»․ Հարոյանը՝ Կոսովոյի և Չեխիայի դեմ ընկերական խաղերից առաջ Ազդանշաններ և «դավաճան» վանկարկումներ․ Երևանի կենտրոնն ու Փաշինյանի կորտեժը (տեսանյութ) «Ղարաբաղի նման մենակ դուրս ենք գալու, բռնելու են, տանեն»․ տավուշցիները՝ Փաշինյանի հանդիպումից հետո ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը «զգուշացրել է» Գազայի հատվածում աղետալի սովի մասին
Քաղաքականություն

Լենա Նազարյանն էլ տրվեց իշխանական խմբային «հարձակվիր, որ պաշտպանվես» բնազդին. Մարուքյան

Սթափվեք, ընկերներ, տիկնայք ու պարոնայք, սթափվեք, քանի դեռ ուշ չէ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Լուսավոր հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

Նա, մասնավորապես, նշել է.

«Երեկ իմ շատ սիրելի գործընկեր Լենա Նազարյանն էլ տրվեց իշխանական խմբային «հարձակվիր, որ պաշտպանվես» բնազդին ու որոշեց դատափետել մեզ։ Իհարկե ԱԺ փոխխոսնակի զգացմունքային որոնումները անպատասխան թողնել չի կարելի, քանի որ այդ թեմայով մենք էլ շատ ասելիք ունենք։

Տիկին Նազարյանն ասում է, թե «Լուսավոր Հայաստան»-ը խցանվել է անցյալում։ Ուզում եմ հասկանալ, արդյոք այս խոսքերն իսկապես իրե՞նն են։ Ինքն է գրե՞լ, թե փոխխոսնակի միջոցով երրորդ մեկն է խոսում։ Եթե մտքերն այս Նազարյանինը չեն, ապա նրա հետ մենք քննարկելու ոչինչ չունենք, իսկ եթե՝ ոչ, ապա ցավում եմ, քանի որ նա էլ փաստացի մոլորության մեջ է ու փորձում է անցյալի պատրանքով կոտրել ապագայի հեռանկարը։

Բայց իրականում կարեւոր էլ չէ, թե ով է այդպիսի բարձրագոչ ու ապաքաղաքական տեքստեր արտաբերում, անկարեւորությունից անդին ընդամենը ուզում ենք արձանագրել հետեւյալը․

Կառավարող թիմը ոչ միայն խցանվել է անցյալում, այլ նաեւ քարացել է ու այլեւս ի զորու չէ առաջ շարժվել, քանի որ ապրում է 2018 թ․-ի ապրիլով։ Ավելին, մնացել է դրա ծանր ազդեցության տակ՝ կորցնելով իրականության զգացողությունն ու սթափ դատելու կարողությունը։ Հաղթանակի փառքն ու դրան հաջորդող հիվանդագին փառասիրությունը կուրացրել են հեղափոխական թիմին՝ դարձնելով դրան անգործունյա։

Իրականում հենց հեղափոխականներն են խցանվել իրենց կոմֆորմիզմի եւ պատեհապաշտության տիրույթում։ Խցանվել են իրենց աշխատասենյակներում ու աշխարհին նայում են կառավարական փոքրիկ պատուհաններից ու այնքան թեթեւությամբ, որ կարծես թե, իրենք չէին ժամանակին պայքարում կոմֆորմիզմի դեմ։

Խցանվել են իրենց ծառայողական մեքենաներում ու այնպիսի ինքնավստահ դեմքի արտահայտությամբ, որ կարծես թե, իրենք չէին ժամանակին պայքարում պադավատիզմի դեմ։

Խցանվել են իրենց կառավարական առանձնատներում՝ մոռանալով իրենց իսկ կողմից շեշտադրված հայտնի ճշմարտությունը․ Աղքատ երկրում չի կարելի ցոփ ու շվայտ կյանքով ապրել։

Խցանվել են իրենց խոսքերի մեջ, ավելին՝ դարձել են իրենց իսկ խոստումների գերին, քանի որ ամեն օր նոր խոստում տալն ու հաջորդ օրը դրա մասին մոռանալը, իսկապես մազոխիզմ է հիշեցնում։

Խցանվել են իրենց աշխարհացունց եւ տիեզերական պնդումների մեջ, քանի որ ամեն ուրբաթ հերքում են երկուշաբթի օրվա պնդածն ու համոզածը։

Խցանվել են իրենց աննախադեպ ռեֆորմների մեջ, քանի որ ոչինչ չեն կարողանում մինչեւ վերջ կյանքի կոչել՝ ստիպված լինելով ամեն անգամ նահաջել ու հետաձգել, քանի որ անվճռական են ու անհետեւողական։

Խցանվել են իրենց հանճարեղ կադրերի ընտրության գործում, քանի որ փառահեղ ռեֆորմատորները ամեն օր հեղինակազրկում եւ արժեզրկում են հեղափոխությունն ու կառավարող թիմին։

Խցանվել են իրենց քաղքենի բյուրոկրատիզմով, քանի որ իրենց գործընկերներին վերեւից են նայում, խցանվել են դատարանները շրջափակելով եւ ամբողջ աշխարհի առջեւ խայտառակ լինելով։ Խցանվել են ընդդիմության սահմանադրական իրավունքները սահմանափակելով, քանի որ նույնիսկ մի ԱԺ նիստ էլ ըստ պատշաճի չեն կարողանում կազմակերպել։

Խցանվել են հին ու նոր Հայաստանի միջանցնքներում եւ չեն կողմնորոշվում, թե որ ուղղությամբ շարժվել։

Խցանվել են վարկանիշը բարձր պահելու տենդագին ձգտումների մեջ ու իրական բարեփոխումներ անելու փոխարեն զբաղվում են վարկանիշափրկությամբ։

Խցանվել են վիճակագրական մանիպուլյացիաների ու մշտապես առաջինը լինելու ձգտումների մեջ։

Խցանվել են իշխանական քեֆերում եւ խրախճանքներում։

Խցանվել են ֆեյսբուքում եւ այն աստիճան, որ պետությունը կառավարում են ֆեյսբուքով։

Խցանվել են մուլտֆիլներում եւ ընդդիմությանը ակնարկներ են ուղարկում մուլտ հերոսների միջոցով։

Իսկ ամենավատն այն է, որ նրանք չեն հասկանում, որ դարձել են հին Հայաստանի արատավոր բարքերի, ավանդույթների եւ մոնոպոլ իշխանության ժառանգորդները։

Սթափվեք, ընկերներ, տիկնայք ու պարոնայք, սթափվեք, քանի դեռ ուշ չէ։ Հետո չասեք, թե Մարուքյանն ու Լուսավորը չեն զգուշացրել ու չեն էլ օգնել։ Այս պահի դրությամբ մենք փորձում ենք օգնել ձեզ, որ վերջապես սթափվեք։