Գործադուլի պատճառով փակվել է Էյֆելյան աշտարակը
Փարիզի Էյֆելյան աշտարակը փակվել է այցելությունների համար՝ որոշ աշխատողների գործադուլի պատճառով՝ ընդդեմ կենսաթոշակային բարեփոխումների: Այս մասին տեղեկանում ենք Gazeta.ru կայքից:
Դեկտեմբերի 5-ին Ֆրանսիայում սկսվեցին արհմիությունների բողոքի ցույցերը:
Ակցիաներում ներգրավված էին էներգետիկայի, մշակութային աշխատողների, տրանսպորտի աշխատողներ և այլն:
Ընդգծենք, որ գործադուլի պատճառով փակ են նաև մի շարք այլ մշակութային կառույցներ: