Պուտինն ու Զելենսկին մինչև ապրիլ չեն հանդիպի. Դմիտրի Պեսկով
Ռուսաստանի Դաշնության Նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ մինչև ապրիլին կայանալիք Նորմանդական գագաթնաժողովը, նախատեսված չէ Ռուսաստանի և Ուկրաինայի ղեկավարների հանդիպում:
Կրեմլի խոսնակը նշել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի առաջնորդներ Վլադիմիր Պուտինը և Վլադիմիր Զելենսկին չեն հանդիպել հունվարի 23-ին Երուսաղեմում Հոլոքոստի հիշատակի համաշխարհային ֆորումին:
Պեսկովը նաև հավելել է, որ ներկայումս «նախագահների միջև ստեղծվել է բավականին կառուցողական աշխատանքային շփում»:
Ըստ խոսնակի` ցանկության դեպքում պետությունների ղեկավարները կարող են ցանկացած պահի պայմանավորվել հանդիպման մասին: