Արթուր Վանեցյանն այս ամենի մասին խոսել է ու դեռ ասելիք ունի․ Հրայր Թովմասյան (տեսանյութ)
Այն, ինչ տեղի է ունենում, նախկին ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը դրա մասին ակնարկել է։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը՝ իր բնակարանում տեղի ունեցած խուզարկությունից հետո։
Նա հույս հայտնեց, որ առաջիկայում էլ Արթուր Վանեցյանի սպայի պատիվը թույլ չի տա, որ ինքը այդ ամենի մասին լռի։
«Այս ամբողջ պրոցեսները՝ երբ ենք սկսել, ինչ ենք սկսել, ինձ հետ ինչ են խոսել, այդ ամբողջը կդառնա հանրության սեփականությունը։ Եթե դրանց մասին ես առ այսօր լռում եմ, դա միայն իմ երկրի հեղինակության համար եմ լռում, որպեսզի սխալ բան չստացվի»,- ասաց Թովմասյանը։
Նա նկատում է, որ այս ամենը մի օր պետք է լիներ, ու մի օր մի դատավոր պետք է պայքարեր իր ազատության համար։
«Ոնց ուզում եք` մտածեք, բայց սա իմ խաչն է, որ ես պետք է տանեմ»,- ասաց ՍԴ նախագահը։
Նա կրկին նշեց, որ Արթուր Վանեցյանն այս ամենի մասին խոսել է, ու, ըստ Հրայր Թովմասյանի, ասելիք էլի կունենա։