Սուսոն «Միլան»-ի ղեկավարներին խնդրել է, որպեսզի վաճառեն իրեն
Իտալական «Միլան»-ի իսպանացի կիսապաշտպան Սուսոն խնդրել է, որպեսզի իրեն վաճառեն։
Այս մասին տեղեկանում ենք Sky Sports-ից։ Իտալական ակումբի ղեկավարությունը Սուսոյի խնդրանքին դրական պատասխան է տվել։ Իսպանացին ցանկանում է, որպեսզի այդ գործարքը կայանա այս հունվարին։
Միլանյան ակումբն էլ իր հերթին այդ տրանսֆերից ցանկանում է ստանալ 25 միլիոն եվրո։ Հավելենք, որ Սուսոյի ծառայություններվ հետաքրքրված են մի շարք անգլիական ու իսպանական կայքեր։