ՀՔԾ պարզաբանման մասով, թե իբր ես ապատեղեկատվություն եմ տարածում. Հրայր Թովմասյանի փաստաբանը տեսանյութ է հրապարակել
Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի փաստաբան Ամրամ Մակինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որով պատասխանել է Հատուկ քննչական ծառայության պարզաբանմանը իր՝ ավելի վաղ արված հայտարարության մասով, ըստ որի՝ իրենք չեն կարողացել ծանոթանալ խուզարկության որոշմանը:
Նա տեսանյութ է հրապարակել Հրայր Թովմասյանի բնակարանից, որին կից գրել է.
«ՀՔԾ պարզաբանման մասով, թե իբր ես ապատեղեկատվություն եմ տարածում...»,- գրել է պաշտպանը: