Մեր բժիշկները հրաշագործ են ուղղակի. վիրավորում ստացած զինծառայողի վիրահատությունն ավարտվել է
Շարքային Հենրի-Հայկ Սիմոնի Զաքարեանի վիրահատությունն ավարտվեց: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
«Նրա վիճակը ծանր է, բայց կայուն: Մեր բժիշկները հրաշագործ են ուղղակի:
Եթե վիրավորը հասնում է մինչև օպերացիոն, ապա գրեթե միշտ փրկում են մեր հրաշագործները»:
Ավելի վաղ Հովհաննիսյանը գրել էր Արցախում երկու զինծառայող է վիրավորվել։