Թովմասյանին թույլ չեն տալիս ծանոթանալ դատարանի որոշմանը. խուզարկությունը դեռ չի սկսվել․ պաշտպան (տեսանյութ)
Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի բնակարանում խզուզարկությունը դեռ չի սկսել, քանի որ Թովմասյանին թույլ չեն տալիս ծանոթանալ խուզարկության թույլտվության որոշմանը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Թովմասյանի պաշտպաններից Ամրամ Մակինյանը:
Նրա խոսքով, արդեն տևական ժամանակ է հատուկ ծառայության քննիչները և ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցները գտնվում են բնակարանում, սակայն իրենց չեն տրամադրում որոշման պատճեն։
«Սա աննախադեպ պրակտիկա է Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության մեջ, որ թույլ չի տրվում որոշումը կարդալ: Պատճառաբանություններ, որպես այդպիսին, չեն տրվում: Այն գործի շրջանակներում է խուզարկությունն իրականացվում, որ գործով պարոն Թովմասյանը ներգրավված է որպես մեղադրյալ»,- ասաց պաշտպանը։
Մանրամասները՝ տեսանյութում