Արցախում զինվորները ոչ թե մահացել են, այլ հրազենային վիրավորում են ստացել. Արծրուն Հովհաննիսյանը հերքում է
Հունվարի 24-ին՝ ժամը 06:55-ի սահմանում, ՊԲ հյուսիային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում, դեռևս չպարզված հանգամանքներում, հրազենային վիրավորում են ստացել ՊԲ զինծառայողներ, 2001թ. ծնված Հենրի-Հայկ Սիմոնի Զաքարեանը և 2000թ. ծնված Արմեն Ջոնիկի Մեսրոպյանը: Այս մասին հայտնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից:
Վիրավորում ստացած զինծառայող Հենրի-Հայկ Սիմոնի Զաքարեանի վիճակը գնահատվում է ծանր:
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
Ավելի վաղ ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ավելի վաղ գրել էր, որ Արցախում ունենք դեպք, որով կա երկու վիրավոր` զոհ չկա: Մեկի կյանքին առնվազն վտանգ չի էլ սպառնում: