«Մանչեսթեր Յունայթեդ»-ը կարող է գնել Կառլոս Տևեսին
«Մանչեսթեր Յունայթեդ»-ի նախկին հարձակվող Կառլոս Տևեսը կարող է վերադառնալ անգլիական ակումբ։ Այս մասին տեղեկանում ենք The Mirror-ից։
Արգենտինացու վերադարձի տարբերակը դիտարկում են անգլիական ակումբի ղեկավարները։ Տևեսն այս պահին 35 տարեկան է և հանդես է գալի «Բոկա-Խունիոս»-ում։
Ընդգծենք, որ Տևեսի եվրոպական վերջին ակումբը եղել է Թուրինի «Յուվենտուս»-ը, որի կազմում նա հռչակվել է Իտալիայի չեմպիոն։