Իսպանիայում ցրտից 14 մարդ է մահացել
Իսպանիայում ցուրտ եղանակի պատճառով մահացել է 13 մարդ: Այս մասին տեղեկանում ենք Ria.ru կայքից:
Նշվում է, որ Իսպանիայում ցուրտ եղանակը սկսվել է հունվարի 19-ին: Ցուրտը դրսևորվել է սառը քամիների միջոցով: Ցրտի հետևանքով Վալենսիայում մահացել է 5 մարդ, Կատալոնիայում ՝ 5 մարդ, իսկ Անդալուզիայում և մի շարք այլ բնակավայրերում միասին վերցրած 4 մարդ:
Իշխանությունները բնակիչներին հորդորել են պահպանել հանգստություն: