«Ինչ լավ է, չէ՞». Հայկոն ու Մկոն հաշտվել են (ֆոտո, վիդեո)
Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ քաղաքապետ Հայկ Մարությանը ներկա է եղել երբեմնի ընկերոջ՝ Մկրտիչ Արզումանյանի ներկայացմանը։
«Քաղաքապետի ու նրա տիկնոջ հետ Ստանիսլավսկու անվան թատրոնում ենք՝ #saveմիլիոն ներկայացմանը, որի գլխավոր դերում մեր տաղանդավոր Մկրտիչ Արզումանյանն է»։
Այս լուսանկարներից պարզ է դառնում, որ տևական ժամանակ միմյանց հետ չխոսելուց հետո հայտնի զույգը հաշտվել է։
Այս իրադարձությանն անդրադարձել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հրապարակումը մակագրելով հենց նրանց հայտնի խոսքով՝ «Ինչ լավ է, չէ՞»։