Գուրգեն Արսենյանը չի ճանաչում իր գրասենյակի մոտ պայթուցիկ տեղադրելու գործով կալանավորվածներին․ մանրամասներ հարցաքննությունից․ «Ժողովուրդ»Դամասկոսի վրա իսրայելական մի քանի հրթիռ է խոցվելՀարավից հզոր ցիկլոն է ներթափանցում. սպասվում են ձյան առատ տեղումներՎարչապետի եւ ԱԺ նախագահի եղբայրները բիզնեսմեններ են. Փաշինյանը խաբել է. մաս 184. «Ժողովուրդ»Հանրահավաքը կպառակտի՞, թե՞ կմիավորի․ «Հրապարակ»Մոտ 5 միլիոն դրամ՝ օրացույցների և օրագրերի համար․ ԱԺ անհիմն գնումները 2024-ի առաջին եռամսյակում. «Ժողովուրդ»Բնակիչների հետ հանդիպում, որպես այդպիսին, չի եղել. ի՞նչ են ասել Փաշինյանին Նոյեմբերյանում. «Փաստ»Ինչ է քննարկվել ՔՊ խմբակցության փակ նիստում․ «Հրապարակ»Փաշինյանը պաշտոնա՞նկ կանի Շիրակի մարզպետին. «Ժողովուրդ»Իբր փողի խնդիր չկա, բայց գնում են թե՛ գների, թե՛ հարկերի դրույքաչափի բարձրացման ճանապարհով. «Փաստ»Ներքին գործերի նախարարությունը 89 հատ թանկարժեք ժամացույց է գնել․ «Հրապարակ»«Ամեն մարդ թող իր գործով զբաղվի. դա իր տիրույթում չէ». Փաշինյանին վրդովեցրել է Պապիկյանի ասածը. նոր մանրամասներ՝ Ոսկեպարի հանդիպումից. «Ժողովուրդ»Ռուսական և ամերիկյան քաղաքական շրջանակները՝ «Միասնություն» շարժման հավաքին. «Փաստ» ՀՀ իշխանությունները չեն պատրաստվում խզել ՌԴ-ի հետ որեւէ միջպետական պայմանագիր․ «Հրապարակ» Աննախադեպ երեւույթ «բարեգործությունների» պատմության ընթացքում. «Ժողովուրդ»Որևէ պաշտոնյա իրավասու չէ միանձնյա որոշել, թե որն է ՀՀ տարածքը. ի՞նչ էր անում «Հայաքվեն» վտանգված գյուղերում. «Փաստ»Որպես ազգ մենք գիտակցո՞ւմ ենք, որ հենց այս պահին «քննարկում ենք» ՀՀ մաս-մաս հանձնումը թշնամուն. Ոսկանյան Բենիամին Նեթանյահուն քննադատել է արևմտյան դաշնակիցներինԿարծում եմ՝ կարող ենք դուրս գալ Ազգերի լիգայի խմբից. Հարությունյան Ըստ Փաշինյանի՝ Ոսկեպարի և Կիրանցի ներկայացուցիչները կհանդիպեն Սահմանազատման հարցով հանձնաժողովի հետ ԱՄՆ-ը մեկնաբանել է Հյուսիսային Կորեայի կողմից բալիստիկ հրթիռների հերթական արձակումըԲախշիյանը նշանակվել է Արարատի և Վայոց ձորի 1-ին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Թուրքիան պատրաստվում է Պուտինի այցին ՆԱՏՕ-ն միջնորդ չէ հայ-ադրբեջանական բանակցություններում, բայց կոչ է անում խաղաղության
Փաշինյանն ասել է՝ եթե գյուղերը չտանք, Թուրքիան Արմավիրից հարձակվելու է, Ադրբեջանը՝ Ոսկեպարից
Արագածոտնի մարզում 30-ամյա վարորդը Mercedes-ով բախվել է հողաթմբերին, հայտնվել դաշտում. կա վիրավոր Ադրբեջանը դիտավորյալ տառապանքներ է պատճառում սահմանային բնակիչներին, նրանք զրկված են անվտանգ կյանքից Արցախին առնչվող հարցերը որպես սոցիալական բաղադրիչ ներկայացնելով՝ արժեզրկում են Հայրենիքն ու ապագան Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարի հիմնանորոգման աշխատանքները մոտենում են ավարտին Նոր շրջանների վերամիավորումը հայրենիքի հետ ողբերգական ստացվեց, բայց մենք դա արեցինք․ Պուտին «Ամեն խաղ պիտի խաղանք՝ ինչպես վերջինը»․ Հարոյանը՝ Կոսովոյի և Չեխիայի դեմ ընկերական խաղերից առաջ Ազդանշաններ և «դավաճան» վանկարկումներ․ Երևանի կենտրոնն ու Փաշինյանի կորտեժը (տեսանյութ) «Ղարաբաղի նման մենակ դուրս ենք գալու, բռնելու են, տանեն»․ տավուշցիները՝ Փաշինյանի հանդիպումից հետո ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը «զգուշացրել է» Գազայի հատվածում աղետալի սովի մասին 33-ամյա վարորդը «ՎԱԶ 2107»-ով, մի քանի պտույտ շրջվելով, բախվել է քարերին․ կա վիրավորՆռնակ, պայթուցիչ ու փամփուշտներ էր բերել Արցախից․ Կապանի փրկարարական ջոկատում հանձնել է զինամթերքը (տեսանյութ) Շրջաններում ձյուն է տեղում, ճանապարհները աղ-ավազով մշակում են Նիգերն Իրանին ուրանի հանքավայրերի հասանելիություն է տրամադրել. The Wall Street JournalՎրաստանի ԱԺ կրթության հանձնաժողովի նախագահը գալիս է Հայաստան․ մանրամասներ Ազատությո՛ւն քաղբանտարկյալներ Արմեն Աշոտյանին, Նարեկ Մալյանին, Մամիկոն Ասլանյանին․ իրազեկման ակցիա Բազեյանի կալանավորման ժամկետը երկարացնելու միջնորդություն է ներկայացվել Խաչատուրյանը ֆրանսիացի մտավորականների հետ քննարկել է «խաղաղության գործընթացում» առկա խնդիրները Հայաստանի թիմը ՌԴ-ում՝ մաթեմատիկայի օլիմպիադայում, ոսկե ու բրոնզե մեդալների է արժանացել «КамАЗ»-ը վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին և բախվել «Hyundai»-ին ԵՄ Արևելյան գործընկերության Ավագ պաշտոնյաների հանդիպում․ ներկայացվել է «Խաղաղության խաչմերուկը»
Հայաստան, Ադրբեջան և Վրաստան կատարած այցի ընթացքում կքննարկվեն հայ-ադրբեջանական հարաբերությունները
Թշնամու խնդիրն է՝ կտրել Իրան-ՀՀ-Վրաստան-ՌԴ հաղորդակցության ուղին, ջլատել ՀՀ պաշտպանական բնագիծը. Ոսկանյան ԱԺ-ում տեղի է ունեցել «ՔՊ» նիստ․ քննարկվել է Արցախից տեղահանվածներին տրամադրվող աջակցության ծրագրերը ՀՀ-ի այն ուրվագիծը, որ ցույց եմ տվել ասուլիսին, ցույց եմ տվել նաև այստեղ. Փաշինյանը՝ հանդիպման մասին Հայտնաբերվել և կալանավորվել է Գորիսում երեք անձի նկատմամբ մահափորձի վարույթով հետախուզվող տղամարդը
Հասարակություն

Հայտ եմ ներկայացրել ընդգրկվել սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովում․ Արփինե Հովհաննիսյան

Այսօր հայտ եմ ներկայացրել որպես իրավաբան-գիտնական Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովում ընդգրկվելու համար։ Ինչպես հայտնի է՝ հանձնաժողովի իրավաբան-գիտնական անդամ կարող են լինել յոթ տարվա մասնագիտական փորձառություն ունեցող իրավաբանական գիտությունների այն թեկնածուները կամ դոկտորները, ովքեր սահմանադրական բարեփոխումների գործընթացին առնչվող բնագավառներում առավել մեծ փորձառություն ունեն։  Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը։

«Ցանկանում եմ հատկապես անդրադառնալ սահմանադրական բարեփոխումների ոլորտում իմ փորձառությանը։ Այսպես՝

• 2015-2017 թթ, այսինքն՝ 2015 թվականի սահմանադրական բարեփոխումների իրականացման ամենապատասխանատու շրջաններից մեկում, եղել եմ ՀՀ արդարադատության նախարար, պատիվ եմ ունեցել համակարգել սահմանադրական փոփոխություններից բխող օրենքների մշակումը եւ ներկայացումը, իսկ որոշ առանցքային օրենքների դեպքում եղել եմ նաեւ հիմնական զեկուցողը Ազգային ժողովում։

• Սահմանադրական բարեփոխումների ողջ ընթացքում ակտիվորեն համագործակցել եմ մեր միջազգային գործընկերների հետ ՄԱԿ-ից մինչեւ Վենետիկի հանձնաժողով՝ սահմանադրական օրենքների նախագծերի վերաբերյալ զեկուցումներով հանդես գալով այդ թվում՝ Վենետիկի հանձնաժողովի լիագումար նիստերում(Ընտրական օրենսգիրք, «Կուսակցությունների մասին» օրենք եւ այլն)։

• Արդեն 2017 թվականի մայիսից որպես ՀՀ ԱԺ փոխնախագահ եւ պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ շարունակել եմ աշխատել սահմանադրական բարեփոխումներով պայմանավորված օրենսդրական նախագծերի փաթեթների վրա՝ համագործակցելով նաեւ միջազգային կառույցների հետ։ Հենց այս պատճառով էր նաեւ, որ Վենետիկի հանձնաժողովին նիստերին մասնակցելու հրավերներ ստացել եմ նաեւ արդեն ԱԺ փոխնախագահի պաշտոնում։ (Իմ այս շրջանի գործունեությունը ամրագրված է համապատասխան որոշումներում, արձանագրություններում եւ այլ փաստաթղթերում)

Այն, որ ես շատ հաճախ իշխանությունների կարծիքից տարբերող կարծիք ունեմ եւ իշխանությանն այլախոհ եմ, կարծում եմ՝ գաղտնիք չէ։ Այս հայտը ներկայացրել եմ համոզմունքով, որ

• Գաղափաների շուկայում ճշմարտությունը ծնվում է գաղափարների ազատ մրցակցության, գաղափարների եւ գաղափարախոսությունների հանրային թափանցիկ մրցակցության եւ շրջանառության դեպքում։ Սա է եղել այն հիմնական եւ առաջնային պատճառը, որի համար ես արել եմ հանձնաժողովում ընդգրկվելու քայլը։ Որպես իրավաբան եւ ՀՀ քաղաքացի ինձ համար խիստ կարեւոր է, որ երկրի մայր օրենքի որեւէ դրույթ փոփոխության ենթարկվի բազմակողմանի, երբեմն նաեւ՝ թեժ քննարկումների արդյունքում։

• Սահմանադրական բարեփոխումների բնագավառում իմ վերը նշված փորձառությունը (ի դեպ որոշ դեպքերում, ես համաձայն չեմ եղել կոնկրետ կարգավորումների հետ) ինձ եզակի հնարավորություն է տվել դետալ առ դետալ տեղեկացված լինել 2015 սահմանադրական բարեփոխումներից բխող օրենսդրական ակտերի էությանը, այդ օրենսդրական ակտերի ընդունմանը նախորդող բազմաթիվ քննարկումների մանրամասներին, այն գաղափարախոսությունը, որը ընկած է յուրաքանչյուր կոնկրետ սահմանադրական դրույթի հիմքում։ Կարծում եմ՝ այս հանգամանքը կարող է ունենալ էական նշանակություն։

• Շատ հաճախ ներկայացվող քննադատություններին ի պատասխան իշխանությունների կողմից բերվում է այն փաստարկը, որ ներկայացված՝ քննադատությունները ապակառուցողական են, հեռվից հեռու կատարվող դիտարկումներ են, սակայն եթե օրինակ դրանք կատարվեն այլ կերպ, իրենք միշտ պատրաստ են լսել ու քննարկել։ Ուստի սա հնարավորություն է իշխանությունների համար ցույց տալու, որ իրենք պատրաստ են քննարկումների եւ պատրաստ են լսել նաեւ այլ տեսակետ ունեցողին։ Ես պատրաստ եմ ձեզ լսել, իսկ դու՞ք։

Հ.Գ. Համոզված եմ, որ հանձնաժողովին անդամակցելու հայտ ներկայացրած իրավաբան գիտնականները պրոֆեսիոնալներ են, սակայն, կարծում եմ, հատկապես այս հանձնաժողովի գործունեության համար առաջնային պետք է լինի սահմանադրական բարեփոխումների գործընթացում ունեցած փորձառությունը»,-նշել է նա։