Կորոնավիրուսի պատճառով Ճապոնիայում խանութի սեփականատերը արգելել է չինացիների մուտքը խանութ
«Չինացիների մուտքը արգելվում է»․ այս հայտարարությունը Հաքոնե զբոսավայրում՝ Ֆուձիյամայի ստորոտում, քաղցրավենիքի խանութի դռանը կախել է ճապոնացի սեփականատերը․ պատճառը կորոնավիրուսի տարածումը կանխելն է՝ գրում է Asahi թերթը։
Չինարենով գրությունը պարզաբանում է, որ խանութի սեփականատերը փորձում է կանխել կորոնավիրուսի տարածումը և դեմ է, որ չինացիները մտնեն խանութ:
Չինացի օգտատերերը ներողություն են պահանջում, ինչպես նաև պահանջում են բոյկոտել խանութը: