«Էրեբունի պլազա»-ում կրակոցներ արձակած անձը վնասազերծվել է (տեսանյութ)
«Էրեբունի պլազա»-ում կրակոցներ արձակած անձը բանակցություններից հետո վնասազերծվել է: Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասաց ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:
Հիշեցնենք, որ այսօր կեսօրին զինված անհայտ անձը մտել էր «Էրեբունի պլազա» և հետաքրքրվել, թե որտեղ է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակն ու կրակոցներ արձակել:
Նրա հետ անձամբ բանակցում էր ՀՀ ոստիկանապետ ժ/պ Արման Սարգսյանը: Դեպի վայր էր ժամանել նաև ԱԱԾ պետ ժ/պ Էդուարդ Մարտիրոսյանը:
Մանրամասները՝ Yerevan.Today-ի տեսանյութում