Բեյրութում ոստիկանությունը ցուցարարների դեմ օգտագործել է ջրցան մեքենա ու արցունքաբեր գազ․ կան տուժածներ
Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում շարունակվում են բախումները ցուցարարների ու ոստիկանների միջև։ Այս մասին տեղեկանում ենք Ntv.ru կայքից։
Անկարգությունները սկսել են խորհրդարանի շենքի մոտ գտնվող հրապարակում։ Ցուցարարները քարեր են նետել ոստիկանների ուղղությամբ, իսկ ոստիկանները ցուցարարների դեմ կիրառել են ջրցան մեքենաներ ու արցունքաբեր գազ։
Բախումների հետևանքով 3 ոստիկան ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Նշենք, որ ցուցարարները պայքարում են նորանշանակ վարչապետի դեմ։