Նրանք դեռ կան... կարող դատավորները. Արա Վարդանյանը կմնա ազատության մեջ (ֆոտո)
Այսօր Վերաքննիչ դատարանը՝ դատավոր Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ, մերժել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանին գրավի դիմաց ազատ արձակելու դեմ դատախազության բողոքը։
Արա Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել, որում ինքը փաստաբաններ Երվանդ Վարոսյանի և Լուսինե Սահակյանի հետ է:
«Դե ինչ, դատն ավարտվեց։ Ես կմնամ ազատության մեջ։ Շնորհակալություն բոլորին սատարելու համար»,- լուսանկարին կից գրել է Վարդանյանը։
Փաստաբան Երվանդ Վարոսյանը ևս անդրադարձել է միջադեպին՝ ֆեյսբուքյան իր էջում գրելով.
«ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը, նախագահությամբ դատավոր Արսեն Նիկողոսյանի այսօր որոշեց ուժի մեջ թողնել «Հայաստան» Համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանի նկատմամբ գրավը որպես խափանման միջոց կիրառելը թույլատրելի ճանաչելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը, մերժելով դատախազի բողոքը։
Նրանք դեռ կան... կարող դատավորները»։