Մորս սպանել են, գերեզմանը չկա, իմ կյանքն էլ կախված է թելից․ նախկին բռնցքամարտիկը անօթևան է (տեսանյութ)
2003 թվականին Լատվիայից վերադառնալով Հայաստան, Արմեն Խալոյանը պարզում է, որ իր բնակարանն անօրինական ճանապարհով վաճառված է։ Այդ մասին, նա պատմեց NEWSPRESS.am—ի հետ զրույցում։ Նրա խոսքով, Երևանի Չեխովի 33 հասցեում գտնվող տունը, որը գրանցված է եղել իր մոր անունով, պատկանել է մեկ այլ քաղաքացու։
Նա պատմում է, նաև, որ իր մորն սպանել են։ Արմեն Խալոյանը նկատում է, որ թեև իրեն մոր մահվան վկայականը ցույց են տվել, սակայն դա իր համար այնքան էլ համոզիչ չի եղել։
«Վկայականի վրա գրված է գերեզմանի վայրը․ գնում եմ կարմիր բլուր՝ չկա էդպիսի գերեզման, գոյություն չունի։ Դիմում եմ այդ առթիվ պատկան մարմիններին՝ անտեսվում են»,- պատմում է Խալոյանը:
«Իմ կայնքը կախված է թելից, ես չգիտեմ ինչ կլինի ինձ հետ, երբ կմահանամ անօթևան՝ սովից ցրտից։ Ոչ մի սոցիալական ծրագում չեն ընդգրկում։ Վարչապետն էլ ասում ա, որ մարդու կյանքը բարձրագույն արժեքա, բայց սուտ ա ասում։ Հիմա էլ ասում են վաղեմության ժամեկտ ա անցել, է թող չանցներ, ո՞վ ա մեղավոր, որ անել ա, ձեր անգործության հետևանքով ա անցել»,-ասաց Արմեն Խալոյանը։
Ի դեպ, Արմեն Խալոյանը բռնցքամարտիկ է և մասնակցել է բռնցքամարտի առաջնության։
Մանրամասները՝ տեսանյութում