Չինաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասնում է 617
Չինաստանում նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվը հասնում է 617-ի։ Այս մասին տեղեկանում ենք Gazeta.ru կայքից։
Հիվանդների մի որոշ քանակ գրանցվել է վիրուսի օջախ հանդիսացող Ուհան նահանգից քիչ հեռու։ Այս պահի դրությամբ հիվանդությունից զոհվել է 17 մարդ։
Հիշեցնենք, որ 2019 թվականի դեկտեմբերի 31-ին Չինաստանի իշխանությունները հայտնեցին նոր տեսակի կորոնավիրուսի մասին։