Փոթորիկ Իսպանիայում․կան զոհեր և վիրավորներ
Ինչպես տեղեկանում ենք El Mundo կայքից, հունվարի 19-ին Իսպանիայում տեղի ունեցած փոթորիկի հետևանքով ավելի քան 10 մարդ է մահացել։
Աղբյուրի տեղեկություններով՝ մոտ 4 մարդ համարվում է անհետ կորած։ Կան նաև տասնյակ տուժածներ։ Նշվում է, որ փոթորիկը դրսևորվել է տեղ-տեղ ձյան ու անձրևի տեսքով։
Այլ մանրամասներ այս պահի դրությամբ դեռ հայտնի չեն։