Մադրիդի «Ատլետիկո»-ն և «Տոտենհեմ»-ը ցանկանում են վարձակալել Կշիշտոֆ Պյոնտեկին
Մադրիդի «Ատլետիկո»-ն և «Տոտենհեմ»-ը առաջարկով դիմել են «Միլան»-ին՝ վարձակալելու Կշիշտոֆ Պյոնտեկին։
Այս մասին տեղեկացնում է իտալացի հայտնի լրագրող Նիկոլո Սկիրան։ Միլանյան ակումբը պատրաստ է 24-ամայ լեհ հարձակվողից բաժանվել միայն այն դեպքում, երբ վճարեն նրա տրանսֆերի ամբողջական արժեքը։
Ակումբը մտադիր է այդ տրանսֆերից ստանալ 28-30 միլիոն եվրո։ Այս մրցաշրջանում Պյոնտեկը 19 խաղում դարձել է 5 գոլի հեղինակ։